Իրանում ՀՀ դեսպանը Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է տնտեսական հարաբերությունների զարգացման նոր միտումները
19-01-2021 11:40:10 | Իրան | Հասարակություն
Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում կատարվել է հետևյալ գրառումը.
«Հունվարի 19-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով նախարարի տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերին:
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը: Մասնավորապես, անդրադարձ եղավ ենթակառուցվածքային ծրագրերին, առևտրին և ներդրումների ոլորտին առնչվող խնդիրներին:
Կողմերը քննարկեցին Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրողությունների պայմաններում երկկողմ և բազմակողմ տնտեսական հարաբերությունների զարգացման նոր միտումները, մարտահրավերներն ու հնարավորությունները:
Փոխնախարար Մոհաջերը հայտնեց ԻԻՀ ԱԳՆ և իր պատրաստակամությունն՝ աջակցելու Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի և նախագծերի իրականացմանը»: