Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը հնչել է կարճ միացման հետևանքով. ԱՀ ԱԻՊԾ
22-01-2021 11:21:16 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
Արցախի Հանրապետության ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ առավոտյան Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը հնչել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում կարճ միացման հետևանքով:
«Հարգելի հայրենակիցներ.
Առավոտյան Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը հնչել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում՝ կարճ միացման հետևանքով:
Միաժամանակ, ԱԻ ծառայությունը տեղեկացնում է, որ փորձնական օդային տագնապի մասին սոցիալական ցանցերում տարածվող լուրերը ապատեղեկատվություն են:
Պարզաբանումների համար կարող եք զանգահարել 911 ահազանգման կենտրոն»: