Հայոց բանակից են կախված պետության և ժողովրդի ներկան ու ապագան. ԱԻ նախարար


Հայոց բանակից են կախված պետության և ժողովրդի ներկան ու ապագան. ԱԻ նախարար

  • 28-01-2021 15:22:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ:
 
«Սիրելի՛ հայրենակիցներ և զինակից ընկերներ, 
 
Այսօր, ավելի քան երբևէ, մենք մեր անսասան վստահությունը պետք է հայտնենք համաժողովրդական ուժի՝ բանակի նկատմամբ։
 
44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ողջ հայությունը՝ երկրի ներսում թե սահմաններից դուրս, բանակի կողքին է, և այդ հավատի շնորհիվ անհավասար պայքարում հայ զինվորն արեց առավելագույնը։
 
Խոնարհվում եմ մեր նահատակների շիրիմների առաջ և իմ զորակցությունն եմ հայտնում նրանց հարազատներին։
 
Ես համոզված եմ, որ մեր բանակը կուղղի իր մեջքը՝ վերագնահատելով անցածը և շարունակելով կրել իր պատվավոր պատասխանատվությունը, քանզի առաջին հերթին Հայոց բանակից են կախված պետության և ժողովրդի ներկան ու ապագան:
 
Վստահեցնում եմ՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը կանգնած է բանակի թիկունքին և զորավիգ կլինի բանակաշինության բոլոր ձեռնարկումներին»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play