Արծրուն Հովհաննիսյանին սկսեցիք հավեսով քրքրել


Արծրուն Հովհաննիսյանին սկսեցիք հավեսով քրքրել

  • 01-02-2021 18:35:59   | Հայաստան  |  Քաղաքական

Քանի որ նորից Արծրուն Հովհաննիսյանին սկսեցիք հավեսով քրքրել, կրկնում եմ` ինչ որ ժամանակին էլի գրել եմ։ Ի դեպ, ոչ ծանոթ եմ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ոչ էլ մտադրություն ունեմ ծանոթանալու։
 
44–օրյա պատերազմի ընթացքում իշխանական համապատասխան մարմինների մեղավորների շարքում Արծրունի տեղն ամենավերջում է։
 
Ավելին, ես Արծրուն Հովհաննիսյանին լսելիս շատ էլ լավ հասկանում էի, որ մեր վիճակը վատ է։ Ուշադիր լինեիք, բոլորդ էլ կհասկանայիք։
 
Երեւի հեշտ է Արծրունի գլխին բոլորի մեղքերը բարդելը։
 
Էս նույն ոգեւորվողներդ ոնց որ թե շատ հանգիստ եւ «ըմբռնումով» կուլ տվեցիք, որ Վազգեն Իշխանյանը... չէ, Վազգեն Ավետիքյանը... չէ, Վազգեն Մանուկյանը հպարտությամբ պատմեց, թե ոնց է պատերազմի օրերին զանգել գեներալներին ու «հրահանգել», որ չենթարկվեն գերագույն հրամանատար կոչեցյալին։
Վստահ եմ, ի դեպ, որ միակ զանգողն ու հրահանգողը Վազգեն Վարդուհյանը... չէ, Վազգեն Մանուկյանը չի եղել, 17ուկեսի ոհմակից ով կարողացել է` էդ «հայրենանվեր» գործով է զբաղված եղել։ 
 
Առյուծ են կտրել ընդամենը պաշտոնական լուրերը տեղ հասցնողի դեմ։
 
լրագրող
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play