Հայաստանի պետական պաշտոնյաները հաճախ անպատասխան են թողնում<br /> պատգամավորների հարցումները<br />


Հայաստանի պետական պաշտոնյաները հաճախ անպատասխան են թողնում
պատգամավորների հարցումները

  • 03-02-2009 23:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պաշտոնյաները հաճախ ժամանակին չեն պատասխանում Ազգային Ժողովի պատգամավորների հարցերին, դրանով իսկ խախտելով ԱԺ կանոնակարգ-օրենքը: Այս մասին փետրվարի 3-ին խորհրդարանում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Պատգամավորը հիշեցրեց, որ ըստ օրենքի, պաշտոնյաները պետք է տասնօրյա ժամկետում գրավոր պատասխան տան պատգամավորի հարցմանը կամ կազմակերպեն քննարկում պատգամավորի մասնակցությանմբ, որին հրավիրվելու մասին վերջինիս պետք է տեղեկացնեն 3 օր առաջ: Մինչդեռ պատգամավորների հարցերի պատասխանները ուշանում են կամ իսպառ չեն տրվում, իսկ նամակներն անգամ անհայտանում են: Ըստ Ա.Բախշյանի, նման դեպքեր հաճախակի են գրանցվում Երեւանի քաղաքապետարանում, ուր վերջերս «կորել Է» ապօրինի շինարարության 7 դեպքերի վերաբերյալ պատգամավորի նամակը: Ըստ նրա, հաճախ պատասխաններ չեն տրվում պաշտոնյաների կողմից օրենքներին անտեղյակ լինելու, հարցին չտիրապետելու, անգամ համապատասխան կրթություն չունենալու պատճառով: Եթե պետական պաշտոնյաները նման վերաբերմունք են դրսեւորում պատգամավորների հարցերի նկատմամբ, ապա սովորական քաղաքացիները, ըստ Ա.Բաշխյանի, առավել եւս չեն կարող հավակնել նրանց ուշադրությանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play