Բարեկարգվում է Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից տարածքը


Բարեկարգվում է Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից տարածքը

  • 17-02-2021 13:08:14   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջանքերով բարեկարգվում է Սբ. Սարգիս եկեղեցու հարակից տարածքը: 
 
Մոտ 40.000 քմ տարածքում սանիտարական մաքրումներ են։ Այգեպան-բանվորները հավաքում են չորացած ճյուղերն ու կենցաղային աղբը, նորոգում են ոռոգման խողովակները:
 
Այս տարածքում ոռոգման ցանցը կավելանա 400 մ-ով: Գարնանն այս հատվածը կանաչապատ կլինի, իսկ 2021-ի աշնանը և 2022-ի գարնանը ծառատունկ է նախատեսվում
 
#կանաչապատԵրևան
#անընդհատաշխատանք» : 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play