Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-22-ը կնվազի 13-16 աստիճանով


Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-22-ը կնվազի 13-16 աստիճանով

  • 17-02-2021 15:10:15   | Հայաստան  |  Հասարակություն

 
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է.
 
փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում. Պոռթկումները՝ 25-30 մ/վ, իսկ Երևանում՝ 20-25 մ/վ։
 
Հանրապետության տարածքում՝ փետրվարի 18-20-ը շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, փետրվարի 18-20-ը՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։
 
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-22-ը աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play