Հայաստանի բռնցքամարտիկները հաջող մրցելույթներ Վրաստանի<br /> պատանեկան բաց առաջնությունում<br />


Հայաստանի բռնցքամարտիկները հաջող մրցելույթներ Վրաստանի
պատանեկան բաց առաջնությունում

  • 02-02-2009 16:35:00   | Վրաստան  |  Սպորտ
ՔՈՒԹԱՅԻՍ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 25-31-ին Քութայիսում անցկացվեց Վրաստանի պատանեկան բաց առաջնությունը: ԻՆչպես «ՆՏ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընատիր նախագահ, «Բամո հոլդինգի» համանախագահ Արման Մուրադյանը, ֆեդերացիան 12 բռնցքամարտիկ էր գործուղել Քութայիս: Կրտսերների մրցաշարում Տարոն Սողոմոնյանը (50 կգ) ճանաչվեց 1-ինը, իսկ Աշոտ Սաֆարյանը (40 կգ) գրավեց 3-րդ տեղը: Ավագ տարիքայինների մրցաշարում անգերազանցելի էին Հենրիկ Մուքոյանը (42 կգ), Վահե Սարգսյանը (44 կգ) եւ Կոլյա Գրիգորյանը (48 կգ): Արթուր Կիրակոսյանը (46 կգ) եւ Անդրանիկ Հլոյանը (54 կգ) կանգնեցին պատվանդանի 2-րդ աստիճանին, իսկ Գագիկ Սարգսյանը (48 կգ) բավարարվեց 3-րդ տեղով:
Նոյյան տապան  -   Սպորտ