Լիսագորում ուժեղ քամու հետևանքով զինծառայողները պատսպարվել են ժամանակավոր կացարաններում. ԱՀ ՊԲ պարզաբանումը


Լիսագորում ուժեղ քամու հետևանքով զինծառայողները պատսպարվել են ժամանակավոր կացարաններում. ԱՀ ՊԲ պարզաբանումը

  • 18-02-2021 18:23:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում տարածվող «Լիսագոր գյուղի հատվածում հերթապահող զինվորներն անմարդկային պայմաններում են մնում. ահազանգում է զինծառայողի մայրը» վերտառությամբ հոդվածի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ նշված հատվածում, իրոք, ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ, որից հետո անձնակազմը անմիջապես պատսպարվել է ժամանակավոր կացարաններում:
 
Ներկա պահին համապատասխան քայլեր են ձեռնարկվում զինծառայողների կենցաղային պայմանները լիարժեք կերպով ապահովելու ուղղությամբ՝ հայտնում են ԱՀ ՊԲ-ից:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play