Իրավիճակի հանգուցալուծման բանալին սեփական անվտանգային համակարգի վերականգնման ու հզորացման մեջ է․ Սենոր Հասրաթյան


Իրավիճակի հանգուցալուծման բանալին սեփական անվտանգային համակարգի վերականգնման ու հզորացման մեջ է․ Սենոր Հասրաթյան

  • 18-02-2021 18:56:42   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է․
 
Ծանրագույն իրավիճակում հայտնված Արցախի պետականության հետագա կենսագործունեությունն ապահովելու համար խաղաղապահ ուժերի առկայությունը տարածաշրջանում պարտադիր անհրաժեշտություն է, բայց ոչ խնդրի վերջնական լուծում:
 
Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման բանալին սեփական անվտանգային համակարգի վերականգնման ու հզորացման մեջ է:
 
Անկասկած է, որ մեր երբեմնի հզոր և մարտունակ բանակի կարողություններն ու համբավը վերականգնելու ճանապարհին մենք ունենալու ենք լուրջ հակազդեցություններ ինչպես դրսից, այնպես էլ ներսից, և դա օրինաչափ է:
 
Օբյեկտիվ իրականությունը մեզնից պահանջում է այդ գործընթացների իրականացման ժամանակ լինել առավել զգոն և հեռահայաց, քանի որ մեր անցնելիք ճանապարհը ոչ միայն ականազերծված չէ, այլև հավելյալ ականապատ է և այն ստիպված ենք անցնել առավել մեծ զգուշավորությամբ ու անակնկալ սպասումներով…
 
Մենք ունենք առաջ շարժվելու մեկ ճանապարհ՝ հավատանք ինքներս մեզ ու գործենք…
 
Բացառենք երկրի ներսում «հների և նորերի» արհեստական ջրբաժաններ ստեղծելու ապազգային ու կործանարար քարոզչությունը և, որ շատ կարևոր է՝ հենվելով հներին ու նորերին միավորող ստեղծարար արժեքների վրա, վերստին կառուցենք ՄԵՐԸ:
 
Իսկ դա մենք կարող ենք… Մենք կարող ենք հատկապես նրանց օժանդակությամբ, ում խորթ է նվաստացուցիչ հայտարարությամբ ամրագրված դառը պարտության համը:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play