«Յոթի գործով» դատական նիստին զուգահեռ դարձյալ տեղի ունեցավ<br /> ընդդիմադիրների բողոքի ակցիան<br />


«Յոթի գործով» դատական նիստին զուգահեռ դարձյալ տեղի ունեցավ
ընդդիմադիրների բողոքի ակցիան

  • 30-01-2009 16:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 30-ին արմատական ընդդիմության կողմնակիցները Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ տեղի էր ունենում «Յոթի գործով» դատական նիստը, կազմակերպել էին հերթական բողոքի ակցիան: Ցուցարարները պարզել էին «Ազատություն հրաշալի յոթնյակին», «Ազատություն հիմա» գրությամբ պաստառները ու ամբաստանյալների նկարները: Ակցիայի ողջ ընթացքում նրանք վանկարկում էին «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Անսալով դատարանի դահլիճ չմտնելու վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի հունվարի 29-ի կոչին, ցուցարարները մինչեւ դատական նիստի ավարտը մնացին շենքի բակում: Ակցիային հետեւում էին տասնյակ ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ, որոնք նիստից հետո փակել էին մայթը` չթույլատրելով մարդկանց շարժը դեպի քաղաքի կենտրոն: Նիստից հետո ակցիայի մասնակիցները ծափողջույններով ճանապարհեցին ամբաստանյալներին եւ պայմանավորվեցին ակցիան շարունակել ժամը 14-ին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play