Գրանցվել է 426 դեպք, որից 167-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ. ԱԻՆ


Գրանցվել է 426 դեպք, որից 167-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ. ԱԻՆ

  • 22-02-2021 11:00:16   | Հայաստան  |  Հասարակություն

Փետրվարի 15-ից 21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 426 դեպք, որից 167-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 70 հրդեհի, 8 փլուզման, 1 պայթյունի, 2 քարաթափման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 102 կենցաղային կանչ. տուժել է 95 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի:
 
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ:
 
Արձանագրվել է թունավորման 11 դեպք:
 
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 79 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 185 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 102 տրանսպորտային միջոց:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play