Արցախում չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ կլինեն Մարտունիում, Մարտակերտում ու կից համայնքներում


Արցախում չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ կլինեն Մարտունիում, Մարտակերտում ու կից համայնքներում

  • 22-02-2021 10:40:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության տարածքում ամենօրյա ռեժիմով շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները:
 
ՆԳՆ ԱԻ ծառայությունն իրազեկում է, որ այսօր՝ օրվա ընթացքում, պայթուցիկ առարկաների, հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ն. Հոռաթաղ, Աղաբեկալանջ, Ճանկաթաղ, Մոխրաթաղ, Վարնկաթաղ համայնքների տարածքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակա տարածքում:
 
 
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ծառայության շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին. 911, 101, 112:
 
(Լուսանկարը՝ Մարտակերտի շրջանից):
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play