Սևանա կղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է


Սևանա կղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

  • 23-02-2021 10:35:33   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում, Սպանդարյան-Սիսիան, Սևանա կղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածներում բուք է։
 
Կապանի տարածաշրջանի, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
 
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play