Արցախ է ուղևորվել ռուսական հումանիտար օգնության հերթական շարասյունը՝ բաղկացած 6 բեռնատարից


Արցախ է ուղևորվել ռուսական հումանիտար օգնության հերթական շարասյունը՝ բաղկացած 6 բեռնատարից

  • 24-02-2021 11:24:45   | Ռուսաստան  |  Հասարակություն

 
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից Արցախ է ուղևորվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարության հումանիտար օգնության հերթական շարասյունը՝ բաղկացած 6 բեռնատարից:
Բեռը ներառում է մոտ 50 տոննա շինանյութ՝ փայտանյութ, թիթեղ, սալիկներ:
 
ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերակառուցման համար անհրաժեշտ շինանյութերի ցուցակ է կազմել և ըստ առաջնահերթության պարբերաբար համապատասխան բեռներն ուղարկում է Ստեփանակերտ, որտեղից էլ դրանք բաշխվում են Արցախի տարբեր ուղղություններով՝ վերակառուցման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play