Հայաստանի ձյուդոիստները կմասնակցեն աշխարհի գավաթի<br /> խաղարկության առաջին մրցաշարերին<br />


Հայաստանի ձյուդոիստները կմասնակցեն աշխարհի գավաթի
խաղարկության առաջին մրցաշարերին

  • 23-01-2009 18:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 24-25-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կանցկացվի ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարը: Հայաստանից հանդես կգան 7 մարզիկներ, որոնց մրցավայր է ուղեկցել ՀՀ ազգային հավաքականի նորընտիր գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը: Նույն օրերին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մրցաշարում իրենց ուժերը կչափեն կանայք: Հայաստանը այս մրցաշարում կներկայացնի Անուշ Հակոբյանը (52 կգ, Նոր Հաճն):
Նոյյան տապան  -   Սպորտ