Արցախի մի շարք բնակավայրերում նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ


Արցախի մի շարք բնակավայրերում նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

  • 09-03-2021 10:52:02   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ և Մարտունի քաղաքների, Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ, Մոխրաթաղ, Մեծ Շեն, Ճանկաթաղ, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:
 
«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում: Տեղեկատու հեռախոս՝ 911»,- ասված է հայտարարությունում: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play