Մեկ օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 60 դեպք


Մեկ օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 60 դեպք

  • 10-03-2021 14:40:25   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
 
Մասնավորապես, բացահայտվել է խարդախության` 16, անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 8-ական, գույքը դիտավորությամբ վնասելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, սպանության սպառնալիքի՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու և յուրացման կամ վատնման՝ 2-ական, անձի առևանգման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու և վրաերթի 1-ական դեպք։
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play