Արզնի համայնքի տեսախցիկները վնասած անձը բերման է ենթարկվել


Արզնի համայնքի տեսախցիկները վնասած անձը բերման է ենթարկվել

  • 10-03-2021 15:52:58   | Հայաստան  |  Հասարակություն

 
Մարտի 9-ին՝ ժամը 13:00-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում էր ստացվել, որ մարտի 7-ի ժամը 10:00-ից մինչև մարտի 9-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Արզնի համայնքին պատկանող տեսանկարահանող երկու սարք:
 
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 9-ին՝ ժամը 13:30-ին, բաժանմունք բերման է ենթարկվել Արզնի գյուղի 40-ամյա մի բնակիչ, որը տվել է խոստովանական բացատրություն:
 
Դեպքի հանգամանքները և պատճառված վնասի չափը պարզվում են:
 
Կատարվում է քննություն։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play