Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հրադադարի հաստատումից հետո ԼՂ-ում և շուրջը տիրող իրավիճակը


Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հրադադարի հաստատումից հետո ԼՂ-ում և շուրջը տիրող իրավիճակը

  • 10-03-2021 18:58:30   |   |  Հասարակություն

 
Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 9-ին տեսահանդիպում է ունեցել Լատվիայի խորհրդարանում Հայաստանի ԱԺ հետ հարաբերությունների բարեկամության խմբի ղեկավար Մարիա Գոլուբևայի հետ։
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, ՀՀ-ԵՄ ՀԸԳ համաձայնագրի ուժի մեջ մտնելուն։ Դեսպան Մկրտչյանը զրուցակցին է ներկայացրել հրադադարի հաստատումից հետո Լեռնային Ղարաբաղում և շուրջը տիրող իրավիճակը, ներքաղաքական զարգացումները։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play