Խստացված ստուգայցեր՝ Սպիտակ քաղաքը սպասարկող ուղևորափոխադրող տրանսպորտում


Խստացված ստուգայցեր՝ Սպիտակ քաղաքը սպասարկող ուղևորափոխադրող տրանսպորտում

  • 11-03-2021 20:27:08   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ուղևորափոխադրող տրանսպորտում դիտարկել են Covid-անվտանգության կանոնների պահպանումը։
 
Վերահսկողական աշխատանքների շրջանակում դիտարկվել է հանրային տրանսպորտային միջոցներում ախտահանիչների, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկների առկայությունը, վարորդների և ուղևորների կողմից դիմակ կրելու պահանջի կատարումը։
 
Ստուգայցի ընթացքում արձանագրվել է, որ հիմնականում բացակայել են դրամի համար նախատեսված արկղերը և իրազեկման թերթիկները։ ԱԱՏՄ տեսուչները տվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ։ Որոշ դեպքերում կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ 
 
Տեսչական մարմնի մասնագետներն իրականացրել են նաև կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play