Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 795 նոր դեպք, առողջացել 257, մահացել 11 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 795 նոր դեպք, առողջացել 257, մահացել 11 քաղաքացի

  • 13-03-2021 11:12:04   | Հայաստան  |  Հասարակություն

 
Մարտի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 177899 դեպք, որոնցից 165975-ը` առողջացած, 3253-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7835 պացիենտ:
 
Ընդհանուր առմամբ կատարվել է 770343 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4464 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 795 նոր դեպք: Ունենք 257 առողջացած և 10 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 836 է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play