Սպասվում է ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում


Սպասվում է ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում

  • 15-03-2021 10:39:55   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 16-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 17-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ բնակավայրերի և տարածքների ջրամատակարարումը. 
 
1. Երևանի՝ Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Ն.Տիգրանյան,  Մամիկոնյանց, Շիրվանզադեի, Շահսուվարյան, Բուդաղյան, Տոլբուխին, Գրիբոյեդով, Մալխասյանց փողոցներն իրենց նրբանցքներով, Արաբկիրի 39, 41, 43, 49, 51, 53 փողոցները, Ն.Զարյան փողոցի 21-140 համարներն իրենց կոտորակներով, Ազատության պողոտայի 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 21, 23, 24, 25, 26, 27 համարներն իրենց կոտորակներով, Հովսեփ Էմին փողոցի 135-150 համարներն իրենց կոտորակներով, Վրացական փողոցի 12-21 համարներն իրենց կոտորակներով, Վրացական 4-րդ նրբանցքը, Կոմիտասի պողոտայի 35-67 կենտ և 52-66 զույգ համարներն իրենց կոտորակներով, Կոմիտասի անցուղին, Կոմիտասի 1-ին նրբանցքը, Թբիլիսյան խճուղին, Կորեայի ձորը, Շրջանցիկ Թունել և Քանաքեռ ՀԷԿ թաղամասերը, Ղափանցյան փողոցն իրենց նրբանցքներով, «Արաբկիր» Բժշկական կենտրոնը:
 
2. Կոտայքի մարզի՝ Պտղնի գյուղը, Առինջ գյուղի վերին հատվածը:
 
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play