ԱԻՆ-ում անցած շաբաթ գրանցվել է 428 դեպք, որից 170-ը՝ արտակարգ, արձանագրվել է 11 մահ


ԱԻՆ-ում անցած շաբաթ գրանցվել է 428 դեպք, որից 170-ը՝ արտակարգ, արձանագրվել է 11 մահ

  • 15-03-2021 13:30:55   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Մարտի 8-ից 14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 428 դեպք, որից 170-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 79 հրդեհի, 3 փլուզման, 4 քարաթափման, 4 ուժեղ քամու, 8 ինքնասպանության փորձի դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 112 կենցաղային կանչ. տուժել է 105 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:
 
Արձանագրվել է թունավորման 16 դեպք:
 
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 91 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 456 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 274 տրանսպորտային միջոց:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play