Հանրապետությունում հասստատվել է կորոնավիրուսի 854 նոր դեպք, առողջացել 211, մահացել 7 քաղաքացի


Հանրապետությունում հասստատվել է կորոնավիրուսի 854 նոր դեպք, առողջացել 211, մահացել 7 քաղաքացի

  • 17-03-2021 10:52:06   | Հայաստան  |  Հասարակություն

 
Մարտի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 180141 դեպք, որոնցից 166913-ը` առողջացած, 3282-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9105 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 784266 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 4181 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 854 նոր դեպք: Ունենք 211 առողջացած և 5 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 841 է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play