Մինսկի խմբի գործելաոճը պետք է ենթակարկվի մի շարք<br /> փոփոխությունների,- համոզված է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը<br />


Մինսկի խմբի գործելաոճը պետք է ենթակարկվի մի շարք
փոփոխությունների,- համոզված է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

  • 20-01-2009 17:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը արդյունավետ է եւ ձեռնտու է հայ ժողովրդին, սակայն նրա գործելաոճը ենթակա է մի շարք փոփոխությունների: Այսպիսի տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային զարգացման վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հունվարի 20-ի ասուլիսում: Ըստ նրա, նախեւառաջ պետք է նվազեցնել Մինսկի խմբի համանախագահների այցելությունները տարածաշրջան, քանի որ հախաճակի այցերը սկզբում հավատ ու ակնկալիքներ են առաջացնում, իսկ այնուհետեւ` հիասթափություն: Երկրորդ խորհուրդը, որը Ս.Գրիգորյանը հեռակա ուղղեց համանախագահներին, լավատեսական հայտարարություններից հրաժարվելն է, քանի որ դրանք եւս սպասումներ եւ հուսահատություն են առաջացնում թե' հայ, թե' ադրբեջանցի հասարակության մոտ: Ըստ քաղաքագետի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին խանգարում են նաեւ համանախագահների առանձին-առանձին այցերը տարածաշրջան. դրանք եզրակացությունների տեղիք են տալիս, թե ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան տարբեր մոտեցումներ ունեն կարգավորման շուրջ: Ս.Գրիգորյանը նշեց նաեւ, որ անհրաժեշտ է հրաժարվել ԼՂ-ի խնդրի լուծման տարբերակները աշխարհագրական անուններով (օրինակ` «մադրիդյան սկզբունքներ») կոչելու պրակտիկայից:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play