Հայաստանի առաջնության արդյունքներով կազմավորվեց<br /> հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը<br />


Հայաստանի առաջնության արդյունքներով կազմավորվեց
հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը

  • 19-01-2009 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 16-18-ին «Կիլիկիա» մարզադահլիճում անցկացվեց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը: Չեմպիոններ դարձան Շավիղ Գեւորգյանը (55 կգ, Գյումրի), Ռոման Ամոյանը (60 կգ, Երեւան), Խոսրով Մելիքյանը (66 կգ, Գյումրի), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ, Երեւան), Արթուր Շահինյանը (84 կգ, Էջմիածին), Արման Գեղամյանը (96 կգ, Ախուրյան) եւ Վաչիկ Եղիազարյանը (ծանր քաշային, Երեւան): Առաջնության արդյունքներով կազմավորվեց Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի Ֆրանսիայում փետրվարի 19-22-ին անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ