Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի<br /> նախագահների առանձնազրույցը<br />


Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի
նախագահների առանձնազրույցը

  • 19-01-2009 15:45:00   | Ռուսաստան  |  Քաղաքական
ՄՈՍԿՎԱ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում կայացած գազային խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը` հրավերն ընդունելու եւ համաժողովին մասնակցելու համար: Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ եղած հարաբերությունները` այն բնութագրելով որպես հուսալի եւ համարժեք հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցությանը: ՌԴ նախագահը նկատել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն անհամեմատ ավելի հարմարավետ են, քան այն բարդ խնդիրները, որոնք քննարկվել են առանձնազրույցին նախորդած միջազգային համաժողովի ընթացքում: Ս.Սարգսյանն իր հերթին կարեւորել է էներգետիկ բանգավառում Ռուսաստանի եւ «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը` այն գնահատելով որպես հուսալի եւ երկարաժամկետ շահերի վրա խարսխված: Նա ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում երեք անգամ ընդլայնվել են գազի սպառման ծավալները, իսկ գազիֆիկացման մակարդակով Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում ոչ միայն ԱՊՀ տարածքում, այլեւ ողջ աշխարհում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից, Ս. Սարգսյանն ու Դ. Մեդվեդեւը համակարծիք էին, որ բարձր մակարդակի հաճախակի շփումներն ու հանդիպումները հնարավորություն են տալիս անդրադառնալ եւ լուծումներ տալ նույնիսկ ամենափոքր խնդիրներին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play