Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի<br /> նախագահին<br />


Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի
նախագահին

  • 15-01-2009 22:00:00   | Չինաստան  |  Քաղաքական
ՊԵԿԻՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 15-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին: Հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակի եւ հետագա զարգացման հեռանկարների մասին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, Չինաստանի նախագահը խնդրել է փոխանցել իր բարեմաղթանքները ՀՀ նախագահին: Անդրադառնալով Հայաստան այցելելու Սերժ Սարգսյանից ստացված հրավերին` Հու Ձինթաոն հայտնել է, որ շնորհակալությամբ ընդունում է այն: Հաջողություններ մաղթելով Ա.Սարգսյանին, Հու Ձինթաոն ասել է, որ Հայաստանի դեսպանը երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ խորացման իր առաքելության կատարման ընթացքում կունենա Չինաստանի կառավարության ամենայն աջակցությունը:
Նոյյան տապան  -   Քաղաքական