Հայաստանի դեսպանն իր հաւատարմագրերն է յանձնել Չինաստանի<br /> նախագահին<br />


Հայաստանի դեսպանն իր հաւատարմագրերն է յանձնել Չինաստանի
նախագահին

  • 15-01-2009 22:00:00   |   |  Քաղաքական
ՊԵԿԻՆ, 15 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 15-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմէն Սարգսեանն իր հաւատարմագրերն է յանձնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան նախագահ Հու Ձինթաոյին: Յանձնման արարողութիւնից յետոյ տեղի ունեցած զրոյցի ընթացքում մտքեր են փոխանակուել երկկողմ յարաբերութիւնների ներկայ մակարդակի եւ յետագայ զարգացման հեռանկարների մասին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, Չինաստանի նախագահը խնդրել է փոխանցել իր բարեմաղթանքները ՀՀ նախագահին: Անդրադառնալով Հայաստան այցելելու Սերժ Սարգսյանից ստացուած հրաւէրին` Հու Ձինթաոն յայտնել է, որ շնորհակալությամբ ընդունում է այն: Յաջողութիւններ մաղթելով Ա.Սարգսեանին, Հու Ձինթաոն ասել է, որ Հայաստանի դեսպանը երկկողմ յարաբերութիւնների ամրապնդման եւ խորացման իր առաքելութեան կատարման ընթացքում կունենայ Չինաստանի կառավարութեան ամենայն աջակցութիւնը:
  -   Քաղաքական