Հունվարի 15-ին Երեւան կժամանեն ԵԽԽՎ-ի մոնիտորինգի<br /> հանձնաժողովի համազեկուցողները<br />


Հունվարի 15-ին Երեւան կժամանեն ԵԽԽՎ-ի մոնիտորինգի
հանձնաժողովի համազեկուցողները

  • 12-01-2009 20:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 15-ին Երեւան կժամանեն ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը, Ժորժ Կոլոմբիեն եւ հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ-ի Հասարակայնության հետ կապերի վարչությունից, համազեկուցողների այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԵԽ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: ՀՀ Ազգային Ժողովում համազեկուցողներին կընդունեն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ԱԺ 2008թ. մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, փորձագետների փաստահավաք խմբի անդամները: Հունվարի 15-ին Ջ.Պրեսկոտին եւ Ժ.Կոլոմբիեին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հունվարի 16-ին համազեկուցողները եւ հանձնաժողովի քարտուղարը կմեկնեն Երեւանից:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play