Որպեսզի չնմանվենք կուսակցություններին, պետք է միավորենք մեր ուժերը. Ռուզան Ասատրյան


Որպեսզի չնմանվենք կուսակցություններին, պետք է միավորենք մեր ուժերը. Ռուզան Ասատրյան

  • 12-04-2021 16:29:25   | Հայաստան  |  Քաղաքական

ՍԻՐԵԼԻ  ՏԻԿՆԱՅՔ...
Վերջին  շրջանում  կանայք սկսել  են ակտիվանալ: Ձևավորվում են  կանանց  նոր կազմակերպություններ, առանձին  անհատներ  անհատական ելույթներով փորձում են լրացնել հասարակական քաղաքական  բացթողումների  ցանկը: Հայ կինը, հայոց մայրը  32 տարվա  իր  համրությունից  հետո  զգաց, որ խորամանկ  աղվեսը  իր  վերջին ձագին էլ կտանի, եթե արծվի նման իր  թևերը  փռած  չպաշտպանի  նրան: Թանկագին  հայուհիներ,  ողջունելի  է ձեր համարձակությունը, սակայն  որպեսզի  չնմանվենք  կուսակցություններին  և անցնենք  հասարակական կյանքը կարգավորելու  գործընթացներին, մենք  պետք  է միավորենք մեր ուժերը՝ որպեսզի  կարողանանք  ճշգրտորեն  օգտագործել մայրական էներգիայի  հզոր  ուժը՝ ԵՐԿԻՐԸ  քաոսից  դուրս բերելու  և  նոր  իրավիճակներում  ինքնադրսևորվելու, հայրենիքը  կոլապսից  փրկելու մեր  համարձակ  այրերի  ձցտումները  ներդաշնակելուն,  նրանց  ետ  պահելով  նոր ու կործանիչ  որոշումներ  կայացնելու գործընթացներից: Հայոց  կանայք   պետք  է  բերեն՝  խաղաղություն, սեր, միասնություն, հույս, հավատ, կայունություն, զավակներին արիություն ու  անխոցելի ՀԱՅՐԵՆԻՔ ՏԱԼՈՒ  ՄԵԾ  ՊՈՏԵՆՑԻԱԼ , ՈՐԸ  ԿԿԱՐՈՂԱՆԱՆ  ՃԻՇՏ  ՕԳՏԱԳՈՐԾԵԼՙ  ՄԻԱՅՆ ԼՈՒՐՋ  ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ  ԾՐԱԳՐԵՐՈՎ՚՚՚ մտածեք  այս մասին, հարգարժան  տիկնայք, եկեք մեր  Հայաստան  տունը  շեն  ու  գեղեցիկ  դարձնենք  և՛  մեր համար  և՛  աշխարհի  ողջ  հայության:
 
գրող - հրապարակախոս
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play