Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետի պաշտոնում


Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետի պաշտոնում

  • 03-05-2021 16:48:11   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովի 1 կողմ, 75 ձեռնպահ, 3 դեմ ձայների համամասնությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում։ «Նոյյան Տապան»-ի փղթակցի փոխանցմամբ՝ ըստ պայմանավորվածության, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածություն չեն առաջադրել: 
 
Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նախքան քվեարկությունը հայտնեց` իրենք «ձեռնպահ» են քվեարկելու:
 
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել: Նրա հրաժարականից հետո խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրելու: Այնուհետև Ազգային ժողովն իրավունքի ուժող կհամարվի արձակված, և տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
 
Հանրապետությունում ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play