Չինաստանի գերմրցաշարի 7-րդ փուլում Լեւոն Արոնյանը հաղթեց<br /> Վասիլի Իվանչուկին <br />


Չինաստանի գերմրցաշարի 7-րդ փուլում Լեւոն Արոնյանը հաղթեց
Վասիլի Իվանչուկին

  • 18-12-2008 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի Նան Ցզին քաղաքում շարունակվում է շախմատի 21-րդ կարգի գերմրցաշարը: Դեկտեմբերի 18-ի կայացան 7-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնյանը (Հայաստնա) սեւերով հաղթեց Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա), Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) սպիտակներով պարտվեց Պյոտր Սվիդլերին (Ռուսաստան), իսկ Բու Քսիանջին (Չինաստան)-Վեսելին Թոփալով (Բուլղարիա) պարտիան ավարտվեց ոչ-ոքի: 4,5-ական միավորով առաջատարներն են Թոփալովն ու Քսիանջին: Արոնյանը վաստակել է 4, Սվիդլերը` 3, Մովսիսյանն ու Իվանչուկը 2,5-ական միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ