Փաշինյանն արդեն որոշել է, որ պետք է Արցախը «փուռը տալ», իսկ ԱԳՆ-ն դեմարշ է անում վարչապետի դեմ. Անդրիաս Ղուկասյան


Փաշինյանն արդեն որոշել է, որ պետք է Արցախը «փուռը տալ», իսկ ԱԳՆ-ն դեմարշ է անում վարչապետի դեմ. Անդրիաս Ղուկասյան

  • 22-05-2021 20:00:25   | Հայաստան  |  Քաղաքական



Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Մինսկի խմբի գոյություն ունեցող ֆորմատը, որի շրջանակներում Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Հայաստանը միասին պետք է գային ընդհանուր հայտարարի Արցախի հարցի շուրջ, իր տեղը զիջեց մեկ այլ ֆորմատի` Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան, և պատերազմի օրերին դա դարձավ Մինսկի խմբին ալտերնատիվ: 
 
Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։ 
 
Ղուկասյանն ընդգծեց`  դա արտահայտվեց նոյեմբերի 9-ի որոշման մեջ և դրանից հետո եղած բոլոր եռակողմ որոշումներում: «Այդ ուղղությունը, որը Փաշինյանը տանում է, իրականում դա հեռանալն է Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, հեռացնել նրանց Արցախի հարցին մասնակցելուց և փորձել հարցը սահմանափակել Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան շրջանակով: 
 
Այսօր մեր ԱԳՆ-ն դեմարշ է անում վարչապետի դեմ, համաձայն չէ նրա քայլերի հետ և սա դասական ֆրոնտա է, դուրս է եկել կառավարության անդամը կառավարության վարչապետի դեմ, անհամաձայնություն է  հատնում, որ չի կարելի հանձնել Արցախը, իսկ Փաշինյանն արդեն որոշել է, որ պետք է Արցախը «փուռը տալ», բայց կառավարությունը նույնիսկ համաձայն չի: Այսինքն, սա իրականում ճգնաժամային վիճակ է, և նման վիճակում և' ժողովուրդը, և' ազնիվ քաղաքական ուժերը ունեն իրենց դերակատարությունը: Բոլոր այն մարդիկ , որ կարծում են` չի կարող լինել անարդար խաղաղություն, պետք է սատարեն այդ ուժերին»,- ասաց Ղուկասյանը: 
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play