Մխիթարյանը չի՞ հրավիրվել Հայաստանի ֆուտբոլի հավաքական. հրապարակվել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը


Մխիթարյանը չի՞ հրավիրվել Հայաստանի ֆուտբոլի հավաքական. հրապարակվել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

  • 24-05-2021 20:42:25   | Հայաստան  |  Սպորտ

23 ֆուտբոլիստ, որոնցից 5-ը՝ նորեկ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի հավաքականից: 
 
Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, «Արարատ-Արմենիայի» պաշտպաններ Ալբերտ Խաչումյանը և Դավիթ Տերտերյանը, «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը և «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը:
 
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Խոակին Կապառոսը խոսել է առաջիկա հանդիպումների կարևորության մասին և մեկնաբանել ֆուտբոլիստների ընտրությունը.
 
«Առաջիկա երկու հանդիպումները շատ կարևոր են: Մրցելու ենք թիմերի դեմ, որոնք պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը՝ նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք պաշտոնական հանդիպումներին: Երբ խաղում է ազգային հավաքականը, չկան ընկերական հանդիպումներ. բոլոր խաղերն էլ կարևոր են, քանի որ մենք ներկայացնում ենք ազգը և երկիրը:
 
Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ հնարավորություն չի կարող լինել նրանց համար: Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսևորել ներքին առաջնությունում և ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի և Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում»:
 
Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ամբողջական ցուցակը՝
 
Դարպասապահներ
 
Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»
 
Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»
 
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
 
Պաշտպաններ
 
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
 
Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
 
Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)
 
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
 
Հակոբ Հակոբյան «Ուրարտու»
 
Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»
 
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
 
Կիսապաշտպաններ
 
Գևորգ Ղազարյան - «Լամիա» (Հունաստան)
 
Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)
 
Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)
 
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
 
Էդուարդ Սպերցյան «Կրասնոդար» (Ռուսաստան)
 
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
 
Կարեն Մուրադյան - «Արարատ»
 
Անգուլո Վբեյմար - «Արարատ-Արմենիա»
 
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ
 
Դավիդ Դավիդյան - «Ալաշկերտ»
 
Հարձակվողներ
 
Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)
 
Արթուր Միրանյան - «Ուրարտու»  
 
Կարեն Մելքոնյան -  «Ուրարտու»
 
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է ընկերական 2 հանդիպում: Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով)՝ Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում, կկայանա Խորվաթիա-Հայաստան, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 22։45-ին՝  Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում՝ Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play