«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու Էդմոն Մարուքյանը դատի են տվել ԿԸՀ-ին
10-06-2021 16:11:57 | Հայաստան | Քաղաքական
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու Էդմոն Մարուքյանը դատի են տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Հայցի պատճառը ԿԸՀ կողմից 31.05.2021թ. կայացված «5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Էդմոն Մարուքյանի լուսանկարով եւ «Լուսավոր Հայաստան կուսակցություն» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին» որոշումն է: ԼՀԿ-ն պահանջում է ԿԸՀ որոշումն ամբողջությամբ վերացնել: Հայցը ներկայացվել է հունիսի 9-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին: