5 Հարուցվել է քրեական գործ` լուծարային հանձնաժողովի<br /> պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները<br /> չարաշահելու առթիվ<br />


5 Հարուցվել է քրեական գործ` լուծարային հանձնաժողովի
պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները
չարաշահելու առթիվ

  • 03-12-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ուսումնասիրելով «Կանազ» ԲԲ ընկերության լուծարային հանձնաժողովի գործունեության վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուղարկած նյութերը, հարուցել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջից; 2004-2007թթ. ընթացքում պետական բաժնեմասով «Կանազ» ԲԲ ընկերության գույքի օտարման գործընթացում լուծարային հանձնաժողովի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը հակառակ ծառայության շահերին օգտագործելու եւ ծառայողական պարտականությունները չկատարելու միջոցով պետության օրինական շահերին պատճառել են ծանր հետեւանքներ առաջացնող 85.439.184 դրամ էական վնաս: Մասնավորապես` լուծարային հանձնաժողովը 2006թ. հունվարի 26-ին տեղի ունեցած աճուրդով ակնհայտ ցածր եւ չհիմնավորված գնով` 23.197.000 դրամով, «ԱրԱլ» ՓԲ ընկերության հիմնադիրներ «Ալյումտեք», որի 50 տոկոս բաժնետոմսերը պատկանել են լուծարային հանձնաժողովի նախագահին, եւ «Ֆարազգամ» ՓԲ ընկերություններին է վաճառել «ԱրԱլ» ՓԲ ընկերությունում «Կանազ» ԲԲ ընկերության 108.636.184 դրամ արժողությամբ 25 տոկոս բաժնետոմսերը, պետությանը պատճառելով ծանր հետեւանքներ առաջացնող 85.439.184 դրամի էական վնաս: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության գլխավոր քննչական վարչություն` նախաքննություն իրականացնելու համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play