Տոկիոյի օլիմպիադային մասնակցող հայ մարզիկների թիվը ևս մեկով ավելացավ և դարձավ 14


Տոկիոյի օլիմպիադային մասնակցող հայ մարզիկների թիվը ևս մեկով ավելացավ և դարձավ 14

  • 28-06-2021 19:00:09   | Հայաստան  |  Սպորտ

Տոկիոյի մարզահանդես մեկնող հայաստանցի մարզիկների թիվը ևս մեկով ավելացավ և  դարձավ 14: Նա  գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն է / 63 կգ /: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից: 
 
Հայաստանի օլիմպիականների  կազմը այժմ  հետևյալ տեսքն ունի. հունահռոմեական  ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյան / 60 կգ/, Կարեն Ասլանյան / 67 կգ /, Կարապետ Չալյան / 77 կգ /, Արթուր Ալեքսանյան / 97 կգ /, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյան  / 57 կգ / Վազգեն Թևանյան / 65 կգ /, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյան / 52 կգ / , Հովհաննես բաչկով / 63կգ / Արման  Դարչինյան / 75 կգ /, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյան,  հրաձգուհի Էլմիրա Կարապետյան, ծանրորդներ  Իզաբելա Յայլյան  / 59 կգ /, Սիմոն Մարտիրոսյան / 109կգ / և  ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյան / 73 կգ/:
 
Սպասվում են նոր համալրումներ:
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play