ԿՀԳՄ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ


ԿՀԳՄ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ

  • 14-06-2010 15:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԿՀԳՄ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ) գրական հանդիպումը կայացավ հինգշաբթի, 2010 թ. հունիսի 3ին: Երեկոյան ժամի 5ից 6ը ընդունելություն, որի ընթացքում գիթառի նվագակցությամբ ինքնագիր երգերով ելույթ ունեցավ երաժիշտ Զարեհ Մաթեւոսյանը: Ժամի 6ից 8ը կայացավ գրական նիստ. ներածական խոսքով օրվա հեղինակին եւ գրական զեկուցաբերին ներկայացրեց ԿՀԳՄ նախագահ, բանաստեղծ Գրիշ Դավթյանը: Հեղինակային ելույթ ունեցավ արձակագիր Սամվել Մկրտչյանը իր ստեղծագործությունների ընթերցումով: Նա տարիների ընթացքում եղել է նվիրված, գործունյա միութենական. հասարակական իր գործունեության հետ զուգընթաց նա հրապարակագրական եւ գրական գրություններով ճանաչում է վաստակել թե միջարեւելքում, եւ թե ԱՄՆում: Հեղինակել է երեք հատորներ: Գրական զեկուցում ներկայացրեց արձակագիր, Նոր Հայաստան Օրաթերթի Խմբագրապետ Վահան Վահանյանը: Օրաթերթի տեր ու տնօրենի եւ խմբագրապետի բազմազբաղվածությամբ նույնիսկ՝ նա ցայժմ հասցրել է հեղինակել հինգ հատորներ. գեղարվեստական պատմվածքի, երգիծական մանրապատումների եւ փիլիսոփայության պատմության թեմաներով, բնամիտերով: Վ. Վահանյանը որպես ձեռներեց գործարար սկզμնավորել եւ շարունակում է Նոր Հայաստան Օրաթերթը մատակարարել հայ հասարակությանը՝ ձրիաբար. դա հայ մամուլի պատմության մեջ աննախադեպ նախաձեռնություն է, գնահատելի ըստ ամենայնի: Տեղի ունեցավ հարցուպատասխան, քննարկում: Գրական արժեւորումով ելույթ ունեցան արձակագիր Պողոս Լագիսյանը, բանաստեղծ Գեւորգ Քրիստինյանը, արձակագիր Ռ. Կորյունը, գրող Մարինե Տոնոյանը: Ավարտին՝ շնորհակալության խոսք ասաց օրվա հեղինակը: Տեղի ունեցավ հյուրասիրություն: Էլնամակային հասցե. [email protected] . ԿՀԳՄ
Նոյյան տապան  -   Մշակույթ