Օգոստոսի 23-ից Երևան-Երասխ երթուղին սպասարկելու է ժամանակակից էլեկտրագնացքը


Օգոստոսի 23-ից Երևան-Երասխ երթուղին սպասարկելու է ժամանակակից էլեկտրագնացքը

  • 23-08-2021 16:39:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 23-ից Երևան-Երասխ-Երևան երթուղին սպասարկելու է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ԷՊ2Դ նոր տիպի չորս էլեկտրագնացքներից մեկը: Այն կփոխարինի հին ԷՌ-2 էլեկտրագնացքը, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից: 
 
Ընկերության ղեկավարությունը խոստացել է նոր շարժակազմը շահագործմանը հանձնել օգոստոսի սկզբին կայացած շնորհանդեսի ժամանակ: Միևնույն ժամանակ, էլեկտրագնացքի ժամանակացույցը փոփոխության չի ենթարկվել. Երևանից էլեկտրագնացքը մեկնում է ամեն օր  ժամը 19:00 -ին, իսկ Երասխից` 6:30-ին:
 
ՀԿԵ-ի սակագնային քաղաքականության շրջանակներում ուղեվարձը փոքր-ինչ թանկացել է: Երևանից Զոդ կայարան տոմսի գինը բարձրացել է մինչև 350 դրամ (նախկին 300-ի փոխարեն), իսկ Սուրենավան, Արմաշ և Երասխ կայարանները` մինչև 700 դրամ (նախկինում` 600 դրամ):
 
Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ՀԿԵ-ի պաշտոնական կայքը` www.railway.am:
 
Ընկերությունը կոչ է անում քաղաքացիներին խստորեն պահպանել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի պաշտոնական կանոնները, բժշկական դիմակներ կրել տարածքներում և գնացքներում և անպայման օգտագործել հակասեպտիկներ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play