ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց սփյուռքահայ ուսանողների<br /> խորհրդի անդամներին<br />


ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց սփյուռքահայ ուսանողների
խորհրդի անդամներին

  • 20-05-2010 20:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սփյուռքահայ ուսանողների խորհրդի անդամներին: ՀՀ սփյուռքի նախարարությունից ստացած հաղորդագրության համաձայն, ողջունելով սփյուռքահայ ուսանողներին` տիկին Հ.Հակոբյանը նրանց ծանոթացրեց նախարարության գործունեությանը եւ առաջիկա ծրագրերին: Խոսելով 21-րդ դարում գիտելիքի կարեւորության մասին` նախարարն ուսանողներին խորհուրդ տվեց լավ սովորել եւ մեծ ուշադրություն դարձնել իրենց ընտրած մասնագիտությամբ կատարելագործվելու խնդրին: Նա հորդորեց երիտասարդներին հնարավորինս զերծ մնալ խառնամուսնություններից, շատ զավակներ ունենալ եւ ունենալ առողջ ապրելակերպ: Սփյուռքահայ ուսանողները նախարար Հ.Հակոբյանին ներկայացրեցին մանրամասներ մայիսի 1-9-ը կայացած «Բանակ-18» Երեւան-Շուշի մրցույթ-արշավի ընթացքում սփյուռքահայ ուսանողների խորհրդի կողմից ձեւավորված «Սփյուռք» թիմի մասնակցության վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Հասարակություն