Ասում էի՝ մի վերցրեք մանդատները. մասնակից եք դառնում ԱԺ-ում կատարվող կապիկություններին. Ոսկան Սարգսյան


Ասում էի՝ մի վերցրեք մանդատները. մասնակից եք դառնում ԱԺ-ում կատարվող կապիկություններին. Ոսկան Սարգսյան

  • 26-10-2021 21:00:19   | Հայաստան  |  Քաղաքական

Սա խորհրդարան չէ, կրկես է, անվտանգության ծառայության աշխատակիցները պատգամավոր Գեղամ Մանուկյանին հեռացնում են խորհրդարանական ամբիոնից։ Նիստը  վարող պատգամավոր, ԱԺ փոխոսնակ Ռ․ Ռուբինյանը հրամայել է բռնություն գործադրել  ընտրողների քվեները ստացած, ընտրված մեկ այլ պատգամավորի հանդեպ։  Բա որ ասում էի՝ մի վերցրեք մանդատները, մի մասնակցեք այդ կրկեսին։
 
Եթե խորհրդարանական ընդդիմությունը վայր չի դնում մանդատները,  կամա , թե ակամա մասնակից է դառնում ԱԺ-ում կատարվող կապիկություններին։ Խորհրդարանական ընդդիմությունը նաեւ իշխանության մաս է, հետո բարոյական պատասխանատվություն է  կրելու ՆԻկոլ Փաշինյանի կնքած նոր պայմանագրի, հանձնված տարածքների համար։
 
լրագրող
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play