Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրանիկ Գասպարյանը<br /> այցելելու է Սիդնեյ<br />


Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրանիկ Գասպարյանը
այցելելու է Սիդնեյ

  • 12-05-2010 19:29:00   | ԱՄՆ  |  Հասարակություն
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի վերջերին Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրանիկ Գասպարյանը այցելելու է Սիդնեյ, որտեղ հայ համայնքի հետ քննարկումներ է ունենալու Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի իրավիճակի շուրջ: Ինչպես տեղեկացնում են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի մամլո ծառայությունից, մայիսի 30-ին Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հավաք է կազմակերպելու Ուիլովբայի մշակութային կենտրոնում: Գասպարյանը զեկույց է ներկայացելու վերջերս Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես Քաշաթաղի շրջանում, վերաբնակեցման ծրագրի իրագործման վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play