ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը աջակցում է Հայաստանում<br /> ազատազրկվածների իրավունքների մասին իրազեկումը<br />


ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը աջակցում է Հայաստանում
ազատազրկվածների իրավունքների մասին իրազեկումը

  • 07-05-2010 19:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այսօր Երեւանում տեղի ունեցավ ԵԱՀԿ աջակցությամբ հրատարակված գրքերի` ձերբակալված, կալանավորված եւ դատաապրտված անձանց իրավունքների մասին ուղեցույցի եւ գրքույկի շնորհանդեսը Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում կազմակերպված կլոր սեղանի շրջանակներում: Հրատարակությունների նորացված տարբերակները լրամշակվել են «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ աջակցությամբ իրականացվող «Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի նոր հեռանկարները» ծրագրի շրջանակներում: Հրատարակությունների նպատակն է բարձրացնել քրեակատարողական եւ կալանավորվածներին պահելու վայրերի աշխատակիցների` ՀՀ օրենսդրության եւ միջազգային չափանիշներին համապատասխան գործունեության մասին իրազեկումը եւ ազատազրկվածներին իրենց իրավունքների մասին տրամադրել մանրամասն ուղղորդում: «Հուսով եմ, որ ուղեցույցը եւ գրքույկը Արդարադատության նախարարության եւ Քրեակատարողական վարչության աշխատակիցների համար հղման օգտակար աղբյուր կհանդիսանան` առաջնորդվելու ազգային օրենսդրության եւ միջազգային չափանիշներին համահունչ` կալանավորված եւ դատապարտված անձանց իրավունքների երաշխավորման իրենց շարունակական ջանքերում»,- ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրի ներկայացուցիչ Իննա Երանոսյանը: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը հավելեց. «Մենք հավատում ենք, որ Հայաստանում քրեակատարողական հիմնարկների աշխատակազմի բարձր իրազեկվածությունը ազգային օրենսդրության եւ մասնավորապես միջազգային փաստաթղթերի եւ մեխանիզմների մասին կօգնի նրանց շարունակել բարձրացնել եւ խթանել մարդու իրավունքների հարգանքը` միջազգային չափանիշներին համապատասխան»: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը համագործակցել է Հայաստանի արդարադատության նախարարության, պետական կառույցների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ` Հայաստանի քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու ուղղությամբ իր հիմնադրումից ի վեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն