Իսպանիայի «Արմենիա» թիմը խաղալու է Ուրուգվայի, Կոլոմբիայի<br /> եւ Ուկրաինայի հավաքանների հետ<br />


Իսպանիայի «Արմենիա» թիմը խաղալու է Ուրուգվայի, Կոլոմբիայի
եւ Ուկրաինայի հավաքանների հետ

  • 07-05-2010 17:30:00   | Իսպանիա  |  Սպորտ
ՎԱԼԵՆՍԻԱ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Առաջին անգամ Իսպանական Թագավորությունում հայկական ֆուտբոլը կներկայանա «Արարատ» միության նախաձեռնությամբ: Առաջնությունը կոչվում է Copa Bancaxa (Բանկաքսայի գավաթ), ամենամյա այս մրցաշարի 5-րդ առաջնությունն է, որը տեղի կունենա 16 երկրների «հավաքականների» միջեւ: Վիճակահանությանը, որը տեղի ունեցավ ապրիլի 28-ին Բանկաքսա հիմնադրամի շենքում, ներկա էին Վալենսիայի կառավարության քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն Ջոզեֆ Մարիա Ֆելիպեն (Josep Maria Felipe), Վալենսիա ֆուտբոլային ակումբի խաղացողներ Էվեր Վանեգանը (Ever Vanegan), Կառլոս Մոյանը (Karlos Moyan) եւ Խոակինը (Xoakin): Ըստ վիճակահանության, «Արմենիա» թիմին բաժին ընկան Ուրուգվայի, Կոլոմբիայի եւ Ուկրաինայի հավաքանները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play