Իսպանիայի «Արմէնիա» թիմը խաղալու է Ուրուգուայի, Կոլոմբիայի<br /> եւ Ուկրաինայի հավաքանների հետ<br />


Իսպանիայի «Արմէնիա» թիմը խաղալու է Ուրուգուայի, Կոլոմբիայի
եւ Ուկրաինայի հավաքանների հետ

  • 07-05-2010 17:30:00   |   |  Սպորտ
ՎԱԼԵՆՍԻԱ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Առաջին անգամ Իսպանական Թագավորությունում հայկական ֆուտբոլը կներկայանայ «Արարատ» միութեան նախաձեռնութեամբ: Առաջնութիւնը կոչւում է Copa Bancaxa (Բանկաքսայի գաւաթ), ամենամեայ այս մրցաշարի 5-րդ առաջնութիւնն է, որը տեղի կունենայ 16 երկրների «հաւաքականների» միջեւ: Վիճակահանութեանը, որը տեղի ունեցաւ ապրիլի 28-ին Բանկաքսա հիմնադրամի շէնքում, ներկայ էին Վալենսիայի կառավարութեան քաղաքականութեան հարցերով գլխաւոր տնօրէն Ջոզեֆ Մարիա Ֆելիպեն (Josep Maria Felipe), Վալենսիա ֆուտբոլային ակումբի խաղացողներ Էվեր Վանեգանը (Ever Vanegan), Կառլոս Մոյանը (Karlos Moyan) եւ Խոակինը (Xoakin): Ըստ վիճակահանութեան, «Արմէնիա» թիմին բաժին ընկան Ուրուգուայի, Կոլոմբիայի եւ Ուկրաինայի հավաքանները:
  -   Սպորտ