Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը մասնակցել է Ազգային<br /> խոհանոցների դիվանագիտական փառատոն-ցուցահանդեսին<br />


Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը մասնակցել է Ազգային
խոհանոցների դիվանագիտական փառատոն-ցուցահանդեսին

  • 05-05-2010 21:30:00   | Եգիպտոս  |  Մշակույթ
ԿԱՀԻՐԵ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 4-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց Կահիրեի Ազգային խոհանոցների դիվանագիտական փառատոն-ցուցահանդեսին: ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունից ստացված հաղորդագրության համաձայն, փառատոնին, որը նախաձեռնել էր Եգիպտոսի Արտաքին գործերի նախարար Ահմեդ Աբուլ Ղեյտի տիկինը` Լեյլա Աբուլ Ղեյտը, մասնակցեցին ավելի քան 50 երկրների դեսպանություններ, մեծ հետաքրքրություն էր առաջացրել Կահիրեի հասարակության լայն շրջանում: Հայաստանի տաղավարի պատշաճ կազմակերպմանը իր ակտիվ մասնակցությունը բերեց Եգիպտահայ Տիկնանց Հանձնախումբը: Արաբական, Եվրոպական, Լատինական Ամերիկայի, Հեռավոր Արեւելքի եւ Աֆրիկյան երկրների խոհանոցների կողքին Հայկական ավանդական ուտեստները, քաղցրավենիքն ու գինին արժանացան եգիպտացի եւ օտարերկրյա այցելուների ամենաբարձր գնահատականին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play