Շավարշ Քոչարյան. Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի ճանաչել ԼՂՀ<br /> անկախությունը... <br />


Շավարշ Քոչարյան. Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի ճանաչել ԼՂՀ
անկախությունը...

  • 04-05-2010 22:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի վերադարձնել իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջանները եւ ճանաչել ԼՂՀ անկախությունը, երբ կձերբազատվի միջնադարյան մտածելակերպից եւ գործելաոճից, այդ ժամանակ Բաքուն կարող է խնդրել ԼՂՀ-ին քննարկումներ ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»: Այսպիսին է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Ազգ» օրաթերթի խնդրանքին պարզաբանել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի այն հայտարարությանը, թե իբր «Լաչինը եւ Քելբաջարը ազատելու համար Հայաստանը ժամանակ է պահանջում Ադրբեջանից»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play