Ամերիաբանկի եւ Կասկադ Բանկի միավորման առաջին ազդակները<br />


Ամերիաբանկի եւ Կասկադ Բանկի միավորման առաջին ազդակները

  • 30-04-2010 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ամերիաբանկի եւ Կասկադ Բանկի քարտապանների համար ստեղծված են սպասարկման նոր հնարավորություններ: Ինչպես հայտնում են Ամերիաբանկից, բանկերի հաճախորդները կարող են օգտվել երկու բանկերի բանկոմատների ամբողջ ցանցից այն նույն սակագներով, ինչպիսիք ներկայումս գործում են նրանցից յուրաքանչյուրի համար: Երկու բանկերի արդեն գործող բանկոմատների թվաքանակը հասնում է 53-ի, որոնցից 39-ը Ամերիաբանկի բանկոմատներն են, 14-ը` Կասկադ Բանկի: Ամերիաբանկը նախատեսում է 2010թ. ավելացնել բանկոմատների թվաքանակը, ինչպես նաեւ ընդլայնել աշխարհագրական ընդգրկվածությունը` տեղադրելով դրանք իր հաճախորդների համար նախընտրելի տարածքներում: Նշենք, որ մոտ ժամանակներս երկու բանկերի քարտապաններին սպասվում է նոր անակնկալ եւս, նրանք կօգտվեն երկու բանկերի զեղչային ընդարձակ համակարգից, որն ընդգրկում է ավելի քան 150 առեւտրային կետեր, ժամանցի վայրեր, հասարակական սննդի օբյեկտներ, բուժական կենտրոններ եւ այլ ծառայությունների ոլորտներ: Ամերիաբանկը հանդես է գալիս ArCa, MASTER CARD, VISA քարտերի թողարկմամբ եւ սպասարկմամբ, այդ թվում նաեւ VISA PIATINUM եւ MASTER CARD PLATINUM քարտերի թողարկմամբ եւ առաջակում է այդ քարտերի ամբողջական փաթեթ, որը ներառում է լրացուցիչ ծառայությունների տրամադրում` IAPA միջազգային զեղչային քարտ, Priority Pass առաջնային անցաթղթի քարտ եւ ճանապարհորդական ապահովագրություն ժՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱԻ ապահովագրական ընկերության կողմից: Միավորման արդյունքում երկու բանկերի հաճախորդներին առաջարկվող միասնական, առավել կատարելագործված եւ նորացված ծառայությունների մատուցումը, լինելու է շարունակական: Ներկայացվածը վկայում է, որ երկու բանկերի միավորումը սպասարկման առավել բարենպաստ պայմաններ է ստեղծում այդ բանկերի հաճախորդների համար, ինչպես եւ հավաստիացրել էին բանկերի բաժնետերերն իրենց ուղերձում: «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play